Բրիտանական իշխանությունները կսահմանափակեն հարուստ ռուսաստանցիների վիզա ստանալու հնարավորությունները

Բրիտանական իշխանությունները կսահմանափակեն հարուստ ռուսաստանցիների վիզա ստանալու հնարավորությունները
Բրիտանական Ներքին գործերի նախարարությունը ներկայումս աշխատում է մի օրենքի վրա, որը նախատեսում է ավելի քան 700 մեծահարուստ ռուսների՝ Միացյալ Թագավորություն մուտքի վիզայի սահմանափակում։



Այս մասին հայտնում է [The Guardian](https://www.theguardian.com/uk-news/2018/sep/09/home-office-review-wealthy-russian-investor-visas) պարբերականը։



Նոր օրենքը մշակվել է սկսել այն բանից հետո, երբ ի հայտ են եկել մանրամասներ կապված նախկին հատուկ գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Սոլսբերիում «Նովիչոկ» նյարդակաթվածային նյութով թունավորման գործի հետ։ Նշենք, որ այս գործով Լոնդոնը մեղադրում է Մոսկվային։ Բրիտանական ՆԳ նախարարության աղբյուրը պարբերականին տեղեկացրել է, որ հետագայում սահմանափակումներ կդրվեն նաեւ ռուս ներդրողների վրա եւս։ 



Նշենք, որ վերանայման կենթարկվեն այն ռուսաստանցիների վիզա ստանալու հնարավորությունները, ովքեր իրենց վիզան ստացել են մինչեւ 2015-ի ապրիլի 5-ը։