Վլադիմիր Պուտինն այնպիսի մարդ է, որ բարձր է գնահատում մարդկային հարաբերությունները․Փաշինյանի հարցազրույցը՝ «Կոմերսանտ»-ին

Վլադիմիր Պուտինն այնպիսի մարդ է, որ բարձր է գնահատում մարդկային հարաբերությունները․Փաշինյանի հարցազրույցը՝ «Կոմերսանտ»-ին
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը Կրեմլում Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո այդ հանդիպման արդյունքների հետ կապված զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք թարգմանաբար։



**- Ինչպե՞ս անցան բանակցությունները, ինչպե՞ս անցավ հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։**



-Փայլուն։ Մենք շատ երկար քննարկեցինք մեր հարաբերությունների ողջ սպեկտրը։ Մեր բանակցությունների արդյունքների հիման վրա կարող եմ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ներկայումս գտնվում են չափազանց բարձր մակարդակի վրա։ Ես կասեի աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Գործնականում մեր հարաբերություններում որեւէ խնդիր չկա։



**- Ես կարդացի ձեր խոսքը Պուտինի հետ հանդիպումից առաջ։ «Հարաբերություն» բառը դուք օգտագործել եք 20 անգամ եւ բացի այդ դուք նշել եք, որ Հայաստանը հույս ունի, որ հարաբերությունները կզարգանան չմիջամտելու սկզբունքի հիման վրա։ Միանգամից հարցնեմ, եղել են նախադեպեր, միջամտության, ձեր աշխատանքի ընթացքում։**



-Երբ ռուսական ներկայացուցիչների խոսում են հայ-ռուսական հարաբերությունների մասին, նրանք մշտապես ընդգծում են այդ սկզբունքը։ Եվ ես կարծում եմ, որ դա վկայում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին։ Ես նկատի ունեի, որ շատ ուրախ եմ, որ մենք նմանատիպ ընկալում ունենք մեր հարաբերություններում։



**-Հարաբերությունների մասին դատում են ոչ միայն հայտարարություններով, որոնք արվում են քաղաքական գործիչների կողմից, այլ նաեւ այն արդյունքներով, որոնք ձեռք են բերվում հանդիպումների ընթացքում։ Ահա, օրինակ, սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը։ Ստորագրվել է մեկ տասնյակից ավելի համաձայնագիր։ Ձեր դեպքում, ոչ այժմ, ոչ էլ նախորդ հանդիպումներում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, ինչու՞։**



-Որովհետեւ սա աշխատանքային հանդիպում էր եւ աշխատանքային այց։ Ես դեռեւս պաշտոնական այց չեմ ունեցել Մոսկվա։ Ռուսաստանի նախագահն էլ պաշտոնական այց չի ունեցել Երեւան։ Հուսով եմ, որ առաջիկայում մենք կունենանք փոխադարձ պաշտոնական այցեր եւ դրանց ընթացքում կստորագրենք փաստաթղթեր, որոնք կառնչվեն կյանքի տարբեր ոլորտներին, տնտեսական պայմանագրեր, ռազմա-տեխնիկական ուղղվածության պայմանագրեր։ Դուք բոլորդ գիտեք այն պարագաները, որոնց պայմաններում տեղի են ունենում մեր հանդիպումները։ Հայաստանում ահռելի քաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել, եւ կա անհրաժեշտություն, որպեսզի գործող անձինք, ես, իմ գործընկերները Հայաստանում եւ Ռուսաստանում ադապտանան նոր իրողություններին։ Մենք այսօր կարող ենք փաստել, որ այդ ադապտացիան հաջողությամբ է տեղի ունենում։ Մեր հարաբերությունները նոր փուլ են մտնում, երբ մենք կունենանք արդեն կոնկրետ արդյունքներ։



**-Այցի ֆոնն այնքան էլ բարենպաստ չէր։ Ինքներդ էլ դա նկատել եք։ Այն բանից հետո, երբ Հայաստանում սկսեցին հարուցվել քրեական գործեր երկրի նախկին ղեկավարների հանդեպ, մասնավորապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ով համարվում է Վլադիմիր Պուտինի մոտ ընկերը, եւ Յուրի Խաչատուրովի, ով հանդիսանում է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը, Մոսկվան հստակ հասկացրեց, որ դա իրեն դուր չի գալիս։ Դուք այդ հարցերն արդյոք բարձրացրե՞լ եք։ Այդ խնդիրները հարթվա՞ծ են։ Պուտինն, օրինակ, օգոստոսի 31-ին շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան տարեդարձի առիթով։**



-Վլադիմիր Վլադիմիրովիչն այնպիսի մարդ է, որ բարձր է գնահատում մարդկային կապերն ու մարդկային հարաբերությունները։ Չի կարելի դրանք մեկնաբանել եւ դրանցից քաղաքական ինչ-որ մեծ եզրակացություններ անել։ Իհարկե մենք շատ հարցեր ենք քննարկել, եւ ես ուզում եմ ասել, որ Հայաստանում քրեական գործերը հարուցվել են ոչ թե կոնկրետ մարդկանց դեպ, այլ Քրեական օրենսգրքի խախտումներով պայմանավորված։ Քանի որ Հայաստանի բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջեւ, ապա եթե կա Քրեական օրենսգրքի խախտում, ապա այդ գործերը հարուցվում են եւ պետք է հարուցվեն։



**-Այդ իրադարձությունները մեկնաբանում են որպես քաղաքական զտումներ՝ գալիս ընտրություններից առաջ։**



-Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ նրանց, որոնց դուք հիշատակեցիք, զտելու կարիք չկա։ Նրանք Հայաստանում չեն հանդիսանում քաղաքական գործոններ, եւ նրանք չունեն կողմնակիցներ։ Ամեն դեպքում այդքան շատ կողմնակիցներ։



**-Այնքան, որքան դուք մարդ դուրս բերեցիք փողո՞ց։**



-Ոչ, այնքան կողմնակիցներ, որը թույլ կտար, որ նրանք համարվեին քաղաքական գործոն։