Իրաքում ԻՊ գրոհայինները նավթամուղ են պայթեցրել

Իրաքում ԻՊ գրոհայինները նավթամուղ են պայթեցրել
ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուք նահանգում նավթամուղ են պայքեցրել։



Այս մասին հայտնում է **Rudaw**-ը։



Համաձայն հրապարակման, գրոհայինները երկու ռումբ են արձակել Քիրքուք-Դուբիզ նավթամուղի վրա։ Կրակը դեռեւս չի հաջողվել հանգցնել։



Նշենք, որ անցյալ տարվա հոկտեմբերից սկսած, Բաղդադը կարողացավ իր իշխանությունը վերահաստատել Քիրքուքում այն բանից հետո, երբ այն մի քանի տարի գտնվում էր Իրաքյան Քուրդիստանի իշխանության ներքո։



Հոդվածում նշվում է, որ կենտրոնական իշխանություններին ենթարկվող ոստիկանական ուժերը դեռեւս լիովին չեն կարողանում վերահսկել նահանգը, ինչից էլ օգտվում են ԻՊ գրոհայինները եւ իրականացնում հարձակումներ։