Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքի տարածքում

Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքի տարածքում
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանումները հրթիռային հարված են հասցրել Իրաքի տարածքում գտնվող Իրանական Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության շտաբ-կայանի վրա։



Այս մասին հայտնում է **Tasnim** լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ-ի տարածած հայտարարությունը։



Իրանական կողմը իր ԶՈՒ էլիտար ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունը որակել է հաջողված։



Նշենք, որ Իրանական Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության գործունեությունն արգելված է Իրանում։ Հայտարարության մեջ այս կազմակերպության առնչությամբ օգտագործվել է բավական կոշտ որակումներ, ինչը ուշագրավ է եւ ցույց է տալիս Թեհրանի բացասական վերաբերմունքը նույնիսկ պաշտոնական հաղորդագրության մակարդակում։ Հարվածը հասցվել է փոքր հեռահարության «երկիր-երկիր» հրթիռներով։ Ընդհանուր առմամբ արձակվել է յոթ հրթիռ։



Նշենք նաեւ, որ այս հրթիռային հարձակման մասին հաղորդել էր նաեւ **Rudaw**-ը։