Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ
Սեպտեմբերի 9-ին, ժամը 17:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան - Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորանների մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կան տուժածներ:



Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:



Կտրվի լրացուցիչ տեղեկություն: