Հայաստանյան ինստագրամի առաջատարները

Հայաստանյան ինստագրամի առաջատարները
Ամբողջ աշխարհում չես գտնի մեկին, ով գոնե մեկ անգամ լսած չլինի սոցիալական կայքերի մասին:Դրանք այսօր հանդիսանում են ժամանակակից կապի լավագույն միջոցներից մեկը: Բայց հասարակությունը այդպես էլ չի եկել մեկ ընդհանուր գաղափարի՝ ինչպես վերաբերվել սոց. կայքերին:Համացանցը մեզ հնարավորություն է տալիս տեղադրել մեր սննդի, մարզասրահի, սիրելի գրքի, ընտանի կենդանու նկարները ի ցույց բոլորի:Նկարների համար նախատեսված կայքերից առաջինը ինստագրամն է: Ինստագրամի հայտնվելուն պես մարդիկ սկսեցին ավելի շատ կիսվել իրենց նկարներով և դիտել մյուսներինը: Հենց այստեղ է, որ կարող ենք հանդիպել աշխարհի տարբեր ծայրերից հայտնի ու տաղանդավոր մարդկանց վառ լուսանկարներին: Եվ ինչպես մյուս կայքերը , այս մեկը ևս ունի հետևորդների քանակով իր առաջատարներին: Առաջինը իր հետևորդների քանակով ամերիկացի երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր և նորաձևության դիզայներ Սելենա Գոմեսն է, ով ունի 141 միլիոն հետևորդ, նրան հաջորդում է պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդու՝ 140 միլիոն հետևորդ, այնուհետև ամերիկացի երգչուհի և դերասանուհի Արիանա Գրանդեն ՝126 միլիոն, 4-րդը երգչուհի՝ R’n’B ոճում, դերասանուհի, պարուհի, երաժշտական պրոդյուսեր Բիյոնսեն է 117 միլիոնով, ընդհամենը 1 միլիոն հետևորդի տարբերությամբ իր տեղը զիջում է ամերիկահայ հեռուստատեսային դեմք, մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանը՝ 116 միլիոն:



Տեսնելով առաջատարներին՝ կարող ենք կարծիք կազմել օգտատերերի նախասիրությունների մասին: Հավանումների , դիտումների քանակից ելնելով, պարզ է դառնում , որ մարդկանց հետաքրքրությունների մեջ են մտնում ՝ երաժշտությունը, գլամուրը, ասեկոսները, հմուտ դիզայներների վարպետության դասերը, ֆիտնես բլոգերները :



Եվ ինչպես ամբողջ աշխարհում,Հայաստանում ևս ,այս սոցիալական կայքը մեծ ճանաչում ունի: Հայտնի դերասանների, երգիչների էջերի կողքին հանդիպում ես մարդկանց, ովքեր մինչ այդ ճանաչում չունեին, բայց չեն զիջում իրենց հետևորդների քանակով, սակայն այս հարթակը ոմանց համար դարձել է կարիերայի սկիզբ , ոմանց համար դեպրեսիայի պատճառ:Այսօր զրուցեցի ինստագրամից հայտնի Մարիաննայի հետ, ով ունի գրեթե 45 հազար հետևորդ.



![](https://scontent.fevn3-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/41456656_286999208565284_6850032353864056832_n.png?_nc_cat=0&oh=467a054042262b7d1a9254bfdf2eba3b&oe=5C29D992)



**-Քանի ՞ տարի է ինչ օգտվում եք ինստագրամից:**



-3 տարի. Բայց 2 տարի է որ հենց այսպես ասած insta girl եմ դարձել,ես իմ գործունեությանը վերաբերվում եմ որպես աշխատանք,ասում են լուրջ պիտի վերաբերվես քո գործին որ մնացածն էլ ավելի լուրջ վերաբերվեն և դա արդպես է )):



-**Ինչո ՞վ է պայմանավորված ձեր հետևորդների քանակը:**



-ես իմ լսարանի հետ շփվում եմ խոսում կապ կա ու նրանց դա դուր է գալիս, փորձում եմ գեղեցիկ ինստա էջ ունենալ,հետաքրքիր սիրուն գույների մեջ , և ամենակարևորը անկեղծ եմ առանց ձևականությունների



**-Ո ՞ր նկարներն են ապահովում հավանումների մեծ քանակը:**



-Այն նկարները որոնք life բնույթի մեջ են արված, ավելի իսկական,անկեղծ ու էմոցիա տվող նկարները, գեղեցիկ կանգնել-նկարվելը վաղուց էլ հետաքրքիր չի



**-Երբևէ ինստագրամի միջոցով գումար վաստակե ՞լ եք:**



-ունենալով մեծ լսարան, շատ անգամներ ,գովազդում եմ տարբեր ապրանքատեսակներ՝ հոլովակների կամ նկարների տեսքով, ինչպես նաև համագործակցում եմ հագուստի խանութ սրահների հետ որպես ֆոտոմոդել , ինքը՝ ինստագրամը, բիզնես գաղափարներ ստեղծելու և իրագործելու իդեալական հարթակ է:



**-Կարող ենք եզրակացնել , որ այն ինչ-որ չափով փոխել է ձեր կյանքը:**



-Ինստագրամը չի փոխել իմ կյանքը ինստագրամի միջոցով մարդիկ ուղղակի տեսել են իմ կյանքը



**-Իսկ օգտատերերից մեկը, ով ներկայացավ որպես Pale moon, ունի ավելի քան 10 հազար հետևորդ մեզ հետ խոսեց ինստագրամի դրական և բացասական կողմերի մասին:**



![](https://scontent.fevn3-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/41382448_717577171930522_8678528269689028608_n.png?_nc_cat=0&oh=f6c1e9dabc6e1f84e936241eb6ff2bbf&oe=5C2DFC7B)







Ինստագրամի հաշվում չկա ավելացնել ընկերների ցանկում ենթածրագիրը , եթե սուբյեկտը դուր է գալիս՝ հետևում ես. դա ինստագրամի դրական կողմերից մեկն է, այսինքն չի խաբում՝ ընկերներիդ ցանկում ես ավելացնում, այլ ճիշտ որ՝ հետևում ես:



Սակայն ինստագրամը ունի նաև խիստ բացասական կողմ ևս:



Կարող ես դեպրեսիայի մեջ հայտնվել այն ժամանակ, երբ հետևում ես ինչ- որ մեկին ,ով հաջողված կյանք ունի ու սկսում ես մտածել, համեմատություններ անցկացնել քո կյանքի հետ:Վերջերս այնքան էի թերարժեքություն զգում, որ ստիպված եղա հոգեբանի դիմել:Մտածում էի,որ ես իմ կյանքում ինչ-որ հարցում սխալ ուղությամբ եմ ընթացել կամ բաց եմ թողել հնարավորություններ , հայտնվել եմ չեզոք իրավիճակում՝ կորցրել եմ երջանկությունս:Հոգեբանը չկարողացավ օգնել ինձ: Ես ինքս դուրս եկա ընկճախտից, ներշնչեցի որ եթե մնացածը իրենց անձնական երջանկությունն են ի ցույց դնում, ես խուսափում եմ երջանիկ պահերը հրապարակելուց: Գիտեի որ մեկ երկու նկարով էլ կարող էի ուշադրություն գրավել, բայց քանակի համար պետք էր ընտրել կոնկրետ ուղղություն և ես ընտրեցի այդ ուղղությունը՝ նկարներ, որոնք ունեն խամրած գույներ, երբեք չեն ժպտում,աչքի են ընկնում իրենց գեղեցիկ գրառումներով, որոնց մեծ մասի հեղինակը հենց ինքս եմ:



Կան նաև մարդիկ, ում ինստագրամը բիզնես մտահաղացման միտք է տվել, ադ մասին պատմում է ինստագրամի նվերների էջի ադմինը, ով ունի գրեթե 5 հազար հետևորդ



Ինչպե ՞ս առաջացավ նվերների էջ բացելու մտահաղացումը:



![](https://scontent.fevn3-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/41427715_2293111314241251_2548186925437550592_n.png?_nc_cat=0&oh=59bbe4c6af4e2c37dca5e0ec106d9a74&oe=5C1D5EB2)



-Երբ եղբորս ծառայության ավարտին մնացել էր 100 օր, որոշեցի հետաքրքիր նվեր պատվիրել, որը կուրախացներ եղբորս: Երկար փնտրեցի նվերների էջ, որտեղից կարող եմ պատվիրել 100 օր խորհրդանշող նվեր, բայց չգտա՝ որոշեցի ինքս պատրաստել: Փորձը հաջողությամբ ավարտվեց ու հենց այդ ժամանակ էլ սկսեցի մտածել նվերների էջ բացելու մասին։ Չէի էլ պատկերացնի, որ առաջին իսկ օրվանից պատվեր կունենամ: Սկսեցի արդեն ավելի խորը մտածել՝ ինչ նորամուծություններ կարելի է անել ու մինչ այսօր էջս գործում է:



Սոցիալական կայքերի դրական և բացասական կողմերին սոց. հարցման միջոցով անրադարձել է The Royal Society for Public Health (RSPH) կազմակերպությունը :Հարցմանը մասնակցել են 1479 մարդ, 14-25 տարիքային հատվածում: Հարցման մասնակիցներին տրվել են մի քանի հարցեր՝ արդյոք այս կամ այն կայքը առաջացնում է դեպրեսիա,միայնության զգացում,վախ, տագնապ: Սոց հարցման ժամանակ պարզվել է, որ ամենաքիչ վնասը հասցնում է youtube- ը ,facebook-ը, twitter-ը : Երկրորդ առողջութանը վնասող կայքը ՝ snapchat-ն է: Իսկ ամենավատ ազդեցությունը ունենում է ինստագրամը :Հարցման մասնակիցների կարծիքով այն առաջացնում է անգոհունակություն դեպի սեփական եսը ,ազդում է քնի վրա և կարևոր նորությունները բաց թողնելու վախ է առաջացնում:



**Մերի Էկտուբարյան**