Իմ եւ Պուտինի միջեւ կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Իմ եւ Պուտինի միջեւ կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Ինչպես արդեն [տեղեկացրել](https://www.hraparak.am/posts/5b9502d5c9c49306abb1ab28/%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2-%D5%B4%D5%A5%D5%AF%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%AB%D5%B4-%D6%84%D5%A1%D5%B5%D5%AC%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6-%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B7%D5%AB-%D6%86%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9) ենք Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի է ունենում «Իմ քայլը» հանուն Տավուշի» համաժողովը, որին ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ծրագրի նպատակը մարզում ներդրումներ կատարելուն խթանելն է: Փաշինյանը իր խոսքում նշեց, որ մարզային առաջին համաժողովն է, որը հետագայում կլինի նաև մյուս մարզերում. «ՀՀ-ում տնտեսական զարգացում կարող է տեղի ունենել այն պայմաններում, երբ գործարար միջավայրն ու կառավարությունը կարողանան գործընկերական հարաբերություններ ունենալ»:



Վարչապետի խոսքով` կառավարությունը նոր աշխատատեղեր ստեղծելու հարցում պետք է դիմի այնպիսի մարդկանց, ովքեր գիտեն ոչ միայն աշխատատեղեր բացել, այլ նաև դրանք զարգացնել և պահել։ Փաշինյանը նաև նշեց, որ իրենք կփորձեն բիզնես ոլորտը խթանել. «Մեր երկրում առկա բոլոր պրոբլեմները կապված են պետական եկամուտների ծավալների հետ, որը կապված է գործարար խավի աշխատանքների հետ: Նա անդրադարձավ նաեւ երեկ ՌԴ նախագահի հետ հանդիպմանը, քանի որ այսօրվա ֆորումին եկել են հիմնականում Ռուսաստանից. «Կարող եմ ասել, որ իմ եւ ՌԴ նախագահի մեջ կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ, որը ևս մեկ քաջալերող գործոն է, որպեսզի մեր հայրենակիցները ոչ միայն գործեն ՌԴ-ում այլ նաև Հայաստանում»։