Հայաստանի վարչապետին թույլ չեն տալի՞ս մոտենալ Ղարաբաղյան հարցին

Հայաստանի վարչապետին թույլ չեն տալի՞ս մոտենալ Ղարաբաղյան հարցին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների բովանդակության մասին ինֆորմացիայի սակավությունը հնարավորություն է տալիս երեւակայությանը սավառնել եւ անել ենթադրություններ, թե ինչ կոնկրետ հարցեր են քննարկել երկու երկրների ղեկավարները։ Հայաստանի նախկին իշխանությունների կողմնակիցները, մասնավորապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները կարող են մեկնաբանել ինֆորմացիայի այդ սղությունը որպես վկայություն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տրվել զսպել կամ չափավորել «Մարտի 1-ի» գործով գլխավոր մեղավորների բացահայտման մեջ ունեցած ձգտումը։ Պարզապես ստացվել է այնպես, որ Ռուսաստանից խնդրում են ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ պրակտիկ օժանդակություն։ Եվ այսպես, Հայաստանի նախկին Պնախարար, Ռուսաստանի քաղաքացի է, իսկ Երեւանի կայազորի նախկին հրամանատարը՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար, Հայաստանի նախկին վարչապետը, ով ներքաշված է օֆշորային սկանդալի մեջ, Եվրասիական Տնտեսական հանձնաժողովի նախագահն է։



Եվ բացի այդ Պուտինն ակնհայտ համակրանք է ցուցաբերում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։ Այսինքն, Հանրապետական կուսակցության ղեկավարությունը Հայաստանում անհիմն կերպով չէ, որ իրեն կարող է հուսադրել, որ իրենց կողմնակիցների մասով Մոսկվան կմիջնորդի։ Մյուս կողմից, այսպես ասած « նոր Հայաստանի» եւ հեղափոխության կողմնակիցները, հիմնվելով իրենց վարչապետի խոսքերի վրա այն մասին, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փայլուն են, կարող են իրենց մխիթարել այն վստահությամբ, որ Ռուսաստանը յուրայիններին չի փրկելու եւ լիակատար «քարտ բլանշ» կտա հայկական արդարադատությանը։ Իրականությունն այն է սակայն, որ Հայաստանի եւ Ռուսաստանի, իսկ ավելի կոնկրետ՝ նախագահ Պուտինի եւ վարչապետ Փաշինյանի հարաբերությունները այն չեն, ինչպիսին երկու երկրների ղեկավարների հարաբերությունները եղել են նախահեղափոխական Հայաստանում։



Փաշինյանի վարչապետության չորս ամիսների ընթացքում տեղի է ունեցել Պուտին-Փաշինյան երեք հանդիպում, բոլորն էլ Ռուսաստանի տարածքում, ինչպես նաեւ տեղի է ունեցել երեք հեռախոսազրույց։ Սակայն եւ ոչ մեկ հանդիպման արդյունքում հրապարակված հաղորդագրություններում չի նշվել, որ քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Ու թեեւ Պուտինի հետ Սոչիի հանդիպումից հետո Փաշինյանն ասել էր, որ Ղարաբաղյան հարցը նույնպես քննարկվել է, սակայն մամուլի հաղորդագրություններում այդ փաստը չի արձանագրվել։ Այլ բնույթի են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումները։



«Մտքեր ենք փոխանակել միջազգային, ռեգիոնալ պրոբլեմատիկային առնչվող հարցերի շուրջ, անդրադարձել ենք, բնականաբար Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Որպես ՄԽ համանախագահ, Ռուսաստանը կշարունակի ամեն հնարավոր ձեւերով աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- կարգում են Կրեմլի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի վարչապետին միջումնավոր կերպով հեռու են պահում այդ, անխոս հայկական կողմի համար ամենից կարեւոր խնդրի հետ առնչություն ունենալուց։ Ինչու է՞ այդպես։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալուց հետո, որեւէ գործողություն չի կատարել, որով ցույց կտար, որ հրաժարվում է բանակցային գործընթացից եւ նախորդ իշխանությունների ունեցած միջանկյալ պայմանավորվածություններից, մասնավորապես՝ «Մադրիդյան սկզբունքներից», որոնց հիման վրա ընթանում են բանակցությունները այս հակամարտության կարգավորման համար։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը մի անգամ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան, սակայն դեռւես ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի իրականացվել։ Մի անգամ էլ, նախորդ իշխանություններին պարտվողականության մեջ մեղադրելով Փաշինյանը հայտարարել է, որ «նրանք բացի հող հանձնելուց, այլ բանի մասին չեն բանակցել» քանի որ ինքը փաստաթղթավորված կերպով տեղյակ է բանակցությունների ողջ գործընթացից եւ գիտի, թե ով ինչ է խոսել, սակայն դրանից հետո որեւէ բացահայտում տեղի չունեցավ, եւ որեւէ բան բանակցությունների մանրամասնություններից չհանրայնացվեց։



Իհարկե, գուցե Նիկոլ Փաշինյանն այդ ինֆորմացիան պահում է ավելի հարմար պահի համար, ասենք առաջիկա պառլամենտական ընտրությունների նախօրյակին ժողովրդի էմոցիաների հետ խաղալու համար, եթե հեղափոխական ոգեւորությունը արդեն անցած լինի, հատկապես որ նախկին իշխանություններին հարվածելու համար ավելի հզոր զենք դժվար թե ունենա։ Իսկ ժամանակից շուտ այդ հաղթաթղթով խաղալու դեպքում նա ժամանակից շուտ կհանձնի դիրքերը եւ արդեն հույսը կդնի առաջիկա պառլամենտական ընտրություններում միայն իրեն հավատարիմ կողմնակիցների վրա։ Ակնհայտ է նաեւ, որ նախքան պառլամենտական ընտրությունները Նիկոլ Փաշինյանը դժվար թե հնարավորություն ունենա բանակցություններ վարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պրոբլեմատիկայի հետ կապված։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ այդ մասին հստակ հասկացրել է։ Այլապես, արդեն հիմա ժամանակն էր, որպեսզի հայտարարվեր Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին, իսկ նման բան չի եղել, ինչը նշանակում է, որ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանի վարչապետությունը ընտրություններով չի ամրագրվել, Իլհամ Ալիեւը մտադիր չէ նրա հետ որեւէ բանակցություններ վարել։ Իսկ այս դեպքում հիանալի հնարավորություն է ստեղծվում, որպեսզի հայտարարվի եւս մեկ անգամ, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան եւ Հայաստանը հրաժարվում է Ստեփանակերտի անունից եւ նրա փոխարեն հանդիպելու Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։



**Սիմոն Կարախանյան**



Regnum