Վրաստանի վարչապետը վաղը կայցելի Հայաստան

Վրաստանի վարչապետը վաղը կայցելի Հայաստան
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով վաղը՝ սեպտեմբերի 10-ին, կժամանի Հայաստան։



Այցի շրջանակներում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին կհաջորդի երկու երկրների ղեկավարների հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար։



Վրաստանի վարչապետը կայցելի նաև հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։



Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի և Ազգային Ժողովի նախագահի հետ։ Ի պատիվ Վրաստանի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։