Պոլ Մանաֆորտը կընդունի իր մեղքը՝ դատավճռի մեղամցում ակնկալելով

Պոլ Մանաֆորտը կընդունի իր մեղքը՝ դատավճռի մեղամցում ակնկալելով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Պոլ Մանաֆորտը հնարավոր է գործարքի գնա նախաքննական մարմնի հետ։



Ինչպես նշում է Bloomberg պարբերականը, չի բացառվում, որ Մանաֆորտն ընդունի իր մեղքը առաջադրված մեղադրանքի որոշ կետերի մասով՝ փոխարենն ակնկալելով մեղմացում սպասվող դատավճռում։



Համաձայն հրապարակման, Մանաֆորտի ներկայացուցիչները ներկայումս քննարկում են այս գործարքի մանրամասները։



Նշենք, որ Մանաֆորտին մեղսագրվում է դավադրություն ընդդեմ ԱՄՆ-ի հոդվածը, ավելի քան 30 միլիոն դոլարի շորթման հոդված եւ կեղծ ցուցմունքներ տալու հոդված։