Իլոն Մասկը կարող է զրկվել գաղտնի տեղեկությունների հանդեպ ունեցած հասանելիությունից

Իլոն Մասկը կարող է զրկվել գաղտնի տեղեկությունների հանդեպ ունեցած հասանելիությունից
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հնարավոր է զրկեն Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկին այն բանի համար, որ վերջինս ծխում է մարիխուանա։ Այս մասին գրում է The Verge-ը։ Ըստ հրապարակման, այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Մասկի ունեցած այս հակումի մասին, ռազմաօդային ուժերում լուրջ ուսումնասիրություններ են սկսվել այս առնչությամբ։



Բանն այն է, որ Մասկը ունի հասանելիություն գաղտնի տեղեկությունների նկատմամբ, քանի որ SpaceX-ն իրականացնում է տիեզերական ծրագրեր։