Իվանկա Թրամփը գտե՞լ է Սպիտակ տան անանուն հոդվածագրին

Իվանկա Թրամփը գտե՞լ է Սպիտակ տան անանուն հոդվածագրին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը, ով հանդիսանում է նաեւ Դոնալդ Թրամփի խորհրդականը, հայտարարել է, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին հնարավոր է, որ այն անանուն հոդվածագիրն է, ով հրապարակել էր սենսացիոն հոդվածը Սպիտակ տան «խոհանոցում» տիրող վիճակի մասին The New York Times պարբերականում։



Այս մասին հայտնում է Vanity Fair պարբերականը։Իվանկա Թրամփի կարծիքով՝ հենց Քելլին է, որ փորձում է քայքայել Թրամփի նախագահությունը։



Նշենք, որ այս հարցում Իվանկային պաշտպանում է նաեւ նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, ով եւս նախագահ Թրամփի խորհրդականն է։



Նշենք նաև, որ CNN-ի հաղորդմամբ, 13 հնարավոր անձ կարող է լինել այդ հոդվածի հեղինակը Թրամփի վարչակազմից։