Սուտ է ու խաբեություն

Սուտ է ու խաբեություն
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն խոսակցությունները, թե իրեն ազատել են բանտից, սակայն ինքը մերժել է պահանջելով արդարացում.



«Չկա նման բան, սուտ է ու խաբեություն: Եթե ինձ բանտից ազատեին, էս մարդիկ ինձ մի րոպե ավել չեն կարող պահել, որովհետև կարող է ես ինֆարկտ ստանամ մեռնեմ, իրենց բռնեն դատեն, ասեն ուչոտի վրա նստած չի, թևերը ոլորեք ու բանտից հանեք դուրս»:Ավելին, Ծանթի կարծիքով՝ հեղափոխության գնացողները պետք է համաներում հայտարարեն:



«Ընդհանրապես հեղափոխությունները, իսկական հեղափոխությունները, առավել ևս սիրո և հանդուրժողականության, թեկուզ ատելության, էական չէ, եթե արմատական փոփոխություն է անմիջապես հարկավոր, պետք է համաներում լինի տվյալ երկրում: Նրանք, ովքեր գնում են իսկապես հեղափոխության, ոչ թե մանիպուլյացիա են անում, ձևացնում են անում, եթե իրենք հեղափոխականներ են, ոչ կսպասեին մայիսի 28-ին, որն ուներ այդ հնարավորությունը համաներում հայտարարելու, ոչ սեպտեմբերի 21-ին, որը ևս հնարավորություն է»,– ասաց նա։



Շանթ Հարությունյանը նշեց, որ եթե ինքը հեղափոխություն իրականացրած լիներ, կասեր որ հեղափոխության հաղթանակն ազգային տոն է լինելու և կիրականացներ ամենալայնածավալ համաներում։ «Հեղափոխության ճակատին պետք է հումանիզմ գրվի»: