Դուխ չի կարա լինի, երբ գիտես, որ դու սահմանին կանգնած ես, իսկ քո ընտանիքը․․․

Դուխ չի կարա լինի, երբ գիտես, որ դու սահմանին կանգնած ես, իսկ քո ընտանիքը․․․
Այս խնդրանքը գրավեց ուշադրությունս․



[Կոլյա Շահգելդյան](https://www.facebook.com/shahgeld1an?hc_ref=ARSe9e3Xf2rlkwHc9HUokbTx9bi_0IueO7Ft_X8hvPaN1XByeXe5SMiiR3orCLVWUoo&fref=nf&__xts__%5B0%5D=68.ARAE67T_EGtFC6exxyksUGVMGT-YfmneccMZlHLgwbrMaR8jhTGS8G0CXqH04LlLxd7xZUQZY1wVf52mQWM6kbfE6ar9LUP8QqGkFCiVs1CrZYJaPSZMhqLmQqyNWiN2oLaIUIIYhnX2oLBvN_F-RJbYfxeKDOpzh614tFr4zX3ThL0jWAxfr7CUaQvDNWjTjcfV2lKhY4gzxY6oex461-IAHAgAZQWwzd-H60kx&__tn__=CH-R)



Հարգելի ընկերներ. խնդրում եմ մեկն ու մեկդ մեր վարչապետին ու ՊՆ նախարարին փոխանցեք, որ մենք՝ զինծառայողներս(և ոչ միայն), սպասում էինք, որ հեղափոխությունից հետո գոնե մի դրամ կավելանա մեր աշխատավարձները, իսկ դրա փոխարեն դեռ 50 հազար էլ կրճատել են։ Արդեն 2-րդ ամիսնա մենք չենք ստանում մեր հաստիքապաշտոնայինով սահմանված գումարները։ Ինչ որ մեկը գոնե դրա համար պատասխանատվություն կրելույա՞, թե՞ ոչ։ Այս երկու ամիսների (Աստված մի արասցե նաև հետագա) ընթացքում չտված գումարները վերադարձվելու՞ են, թե՞ ոչ։ Ոչ մի պաշտոնական բացատրություն, ոչ մի պարզաբանում ու ամենակարևորը ոչ մի լրատվական այդ մասին չի էլ խոսում։ Հա լավ, բա սենց մինչև ե՞րբ։



Դուխով լինելու մասին Կոլյա Շահգելդյանն արձագանքում է․



[Կոլյա Շահգելդյան](https://www.facebook.com/shahgeld1an?fref=ufi)



Դուխով տուն չեն պահում։ Ու դուխ չի կարա լինի, երբ գիտես, որ դու սահմանին կանգնած ես, իսկ քո ընտանիքի ապրուստի գումարը անհայտ պատճառներով տեղ չի հասնում։



Զինվորը տեղեկացնում է նաև․



Հարգելիներս. երեկ Արծրուն Հովհաննիսյանը արձագանքեց։ Ես նրան մանրամասն ներկայացրել եմ ողջ եղելությունը։ Հուսանք հարցը օպերատիվ լուծում կստանա։



Զինվորը հաղորդում է, որ միայն ինքը չի այդ վիճակում։ «Սաղ զորամասի սովորած սերժանտներն էլ չեն ստանում»։



ՀԳ Հենց նոր տեղեկացանք․



ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի կրճատման խնդրին։ 



 «Երեկ այս տիրույթում հարց էր բարձրացվել զինծառայողների աշխատավարձերի կրճատման մասին։ Պարզաբանենք, որ խոսքը ընդամենը մեկ զորամասի պայմանագրային սերժանտների հավելավճարների մասին է։ Խոսք չի գնում ընդհանուր զորքի կամ նույնիսկ մեկ զորամասի մասին ընդհանրապես։ Այն սերժանտների մասին է, որոնք անցել են ուսուցում և հավելավճարի վերահաշվարկ պետք է կատարվեն։ 



Հասմիկ Բաբաջանյան