Գեւորգ Պետրոսյանը կմասնակցի իր կողմից քննադատված Նաիրա Զոհրաբյանի քարոզարշավին

Գեւորգ Պետրոսյանը կմասնակցի իր կողմից քննադատված Նաիրա Զոհրաբյանի քարոզարշավին
Չնայած ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը օգոստոսի 2-ին քննադատել էր Նաիրա Զոհրաբյանին քաղաքապետի թեկնածու առաջադրելու որոշումը եւ գրել, որ աղբանոցի մեկօրյա այցը և թունավորված զոհի դիմակ հագնելը դեռ բավարար չեն քաղաքապետ լինելու համար, ավելի ուշ հայտարարել, որ ինքը անելիք չունի ընտրապայքարում եւ չի սատարելու Նաիրա Զոհրաբյանին, այդուհանդեձ կմասնակցի ավագանու ընտրության քարոզարշավին.



«Ես Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ եմ, այստեղ մենք անձանց չենք մատուցում ծառայություն, այլ մատուցում ենք կուսակցությանը, եւ որեւէ կուսակցական իրավունք չունի շեղվել կուսակցության գծից: Ցուցակը գլխավորելը ուրիշ բան է, ծրագիրն՝ ուրիշ: Քաղաքացին ձայն է տալու ոչ թե ցուցակի առաջին, երկրորդ կամ երրորդ համարներին, այլ կուսակցության ծրագրին: Եվ այստեղ կարեւոր է մեր կուսակցության ղեկավարի բարձր հեղինակությունը, որն իր արտահայտությունը կգտնի ընտրությունների արդյունքների վրա»: