Միացյալ Նահանգները Ռուսաստանին «պատասխանել» է զորախաղերով

Միացյալ Նահանգները Ռուսաստանին «պատասխանել» է զորախաղերով
Ի պատասխան Սիրիայում ռուսական զորակայանի հայտարարության, թե պատրաստ են ռմբակոծել մի շարք շրջաններ, որտեղ նույնիսկ ամերիկացի զինվորականներ կան, ԻՊ դեմ պայքարի Արեւմտյան կոալիցիայի զինվորականները սկսել են զորավարժություններ Սիրիայում։



Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ այդ զորախաղերը ԱՄՆ «պատասխանն» են ռուսական կողմի սպառնալից հայտարարություններին։ Պաշտոնապես, սակայն, հայտարարվել է, որ զորավարժությունները անցկացվում են կոալիցիայի զորախմբի մարտական պատրաստականությունը ստուգելու համար։