Ուժգին երկրաշարժ Իրանում․ կան տուժածներ

Ուժգին երկրաշարժ Իրանում․ կան տուժածներ
Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, Իրանի հարավ-արևելքում տեղի է ունեցել ուժգին երկրաշարժ։ Երկրաշարժի հզորությունը գնահատվում է 5․6 մագնիտուդ։ Երկրակեղեւի ցնցումների հետեւանքով 18-ամյա աղջիկ է զոհվել։



Այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով «Կարմիր Մահիկի» հրապարակած տվյալները։ Երկրաշարժի բուն ցնցումներից հետո գրանցվել են նաեւ աֆտերշոկ ցնցումներ, որոնց հետեւանքով էլ տուժել է 2 մարդ։ Երեկ էլ Իրանի հարավ-արևելքում էր տեղի ունեցել 5․6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։