ԱՄՆ նախագահին մշտապես զեկուցում են Սիրիայում քիմիական հարձակման պատասխանի սցենարների մասին

ԱՄՆ նախագահին մշտապես զեկուցում են Սիրիայում քիմիական հարձակման պատասխանի սցենարների մասին
ԱՄՆ ԶՈՒ Միացյալ շտաբների կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է, որ զինվորականները մշտապես զեկուցում են նախագահ Դոնալդ Թրամին այն մասին, թե ինչ սցենարներով կարելի է պատասխանել Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը:



Ինչպես փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը, խոսքն այս դեպքում ռազմական պատասխանի մասին է։ Դանֆորդը մանրամասնել է, էր զինվորականները մշտական կապի մեջ են նախագահի հետ, որպեսզի նա հասկանա, թե ցանկացած զարգացման դեպքում ինչպիսին պետք է լինի ԱՄՆ արձագանքը։



Նա նաեւ հավելել է, որ վերջնական որոշում դեռեւս չի կայացվել այն հարցով, թե ինչպիսի ռազմական ուժ պետք է կիրառվի Սիրիայում՝ ի պատասխան քիմիական հարձակման։