«Հյուսիսային հոսք-2»-ն այլեւս անկարելի է կանգնեցնել

«Հյուսիսային հոսք-2»-ն այլեւս անկարելի է կանգնեցնել
Forbes հանդեսը գրում է, որ այն բանից հետո, երբ սկսվել են «Հյուսիսային հոսք-2» գազամուղի ստորջրյա հատվածի շինարարական աշխատանքները, կարող է ասել, որ վերջինս այլեւս հնարավոր չի լինի վիժեցնել։ Խողովակներն ու աշխատողները գտնվում են Solitaire նավի վրա։ Մեկ օրվա մեջ նրանք կարող են անցկացնել մինչեւ 3 կմ խողովակաշար, իսկ ընդհանրապես գազամուղի շինարարությունը պետք է ավարտվի եկող տարվա վերջին։



Պարբերականը նշում է, որ գազամուղի վիժեցման օրինական հիմքերը բավական քիչ են։ Անցկացման համար անհրաժեշտ են Ֆինլանդիայի, Շվեդիայի, Դանիայի եւ Գերմանիայի թույլտվությունները, որոնց տարածքով այն անցնելու է, եւ երեքի կողմից թույլտվություն արդեն տրված է։