«Հրապարակ»․Հայկական կողմը չի ներկայացրել այն տվյալները, որոնք Ռուսաստանը համարում է համոզիչ․ Տարասով

«Հրապարակ»․Հայկական կողմը չի ներկայացրել այն տվյալները, որոնք Ռուսաստանը համարում է համոզիչ․ Տարասով
Փորձագետ Ստանիսլավ Տարասովին հարցրինք՝ այն, որ Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանին հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանին, խնդիրներ չի՞ առաջացնի հայ-ռուսական հարաբերություններում:



«Կարծում եմ՝ դա իրավական հարց է: Եթե Մոսկվան մերժել է, դա չի նշանակում, որ դրա պատճառը Մոսկվայի վերաբերմունքն է հայերի նկատմամբ: Դա նշանակում է, որ հայկական կողմը չի ներկայացրել այն տվյալները, որոնք Ռուսաստանը համարում է համոզիչ: Էրդողանն էլ ԱՄՆ-ից պահանջում է արտահանձնել Գյուլենին, 40 արկղ փաստաթուղթ է ուղարկել, սակայն ամերիկացի իրավաբանները քննելով հայտարարել են, թե դրանք համոզիչ չեն ազգային-իրավական ընթացակարգի տեսանկյունից»: