«Հրապարակ»․ Այսօր եւ վաղը կազդարարեն քարոզարշավի մեկնարկը

«Հրապարակ»․ Այսօր եւ վաղը կազդարարեն քարոզարշավի մեկնարկը
Երեւանի ընտրություններում առաջադրված կուսակցություններն այսօր եւ վաղը կազդարարեն քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։ ՕԵԿ-ն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում ներկայացուցչական հավաք է կազմակերպել՝ սփյուռքի, ռուս եւ եվրոպացի հյուրերի մասնակցությամբ, ծրագրի շնորհանդեսն է անելու։



Ծրագրում շեշտը դրվել է Երեւանում բնակարանային խնդրի լուծման, նոր եւ բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման, քաղաքային համակարգերի էլեկտրոնային ներդրմամբ կանաչ եւ խելացի քաղաքի կառավարման նոր մոդելի կիրառման վրա: Ցուցակում էլ ՕԵԿ հին դեմքերից գրեթե ոչ ոք չկա՝ բոլորը երիտասարդներ են, բացի քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանից, ում ՕԵԿ-ականները «փորձառու, մաքուր եւ գրագետ թեկնածու» են համարում։