Թրամփը Պուտինի հետ հանդիպումը համարել է ամենից հաջողվածներից մեկն իր կյանքում

Թրամփը Պուտինի հետ հանդիպումը համարել է ամենից հաջողվածներից մեկն իր կյանքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ Հելսինկիում ունեցած հանդիպումն ամենից հաջողվածներից էր իր ողջ կյանքում։ Այս մասին նա ասել է Բիլինգս քաղաքում իր կողմնակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Ինչպես փոխանցում է Fox News-ը, նախագահ Թրամփը իր ելույթի ժամանակ ասել է, որ երբ ինքն հանդիպում էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, բոլորը մեղադրում էին իրեն, որ չափազանց չար տեսք ունի, իսկ Պուտինի հետ հանդիպման ժամանակ, համեմատում էին խաշած մակարոնի հետ։ «Նրանք ուզում էին, որ ես բռնցքամարտի մենամարտի դուրս գամ, ինչ է։ Մենք փայլուն հանդիպում ունեցանք, ամենալավ հանդիպումներից մեկն իմ կյանքում»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։