Աբու Դաբիում տեղի է ունեցել դեսպան Գեղամ Ղարիբջանյանի հրաժեշտի արարողությունը

Աբու Դաբիում տեղի է ունեցել դեսպան Գեղամ Ղարիբջանյանի հրաժեշտի արարողությունը
2018թ. սեպտեմբերի 6-ին Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության նախաձեռնությամբ, Աբու Դաբիի Ինտերկոնտինենտալ հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի հրաժեշտի արարողությունը, ով ավելի քան վեց և կես տարի ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը Արաբական Միացյալ Էմիրություններում:



Ներկա էին ԱՄԷ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱՄԷ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: Ելույթով հանդես եկավ ԱՄԷ ԱԳ փոխնախարար Ահմադ Ալ Զահերին, ապա հաջորդեց դեսպան Ղարիբջանյանի շնորհակալական խոսքը: