Ամերիկյան պատվիրակությունը ընդունել է Ղրիմի հանրաքվեի օրինականությունը

Ամերիկյան պատվիրակությունը ընդունել է Ղրիմի հանրաքվեի օրինականությունը
Ամերիկյան հասարակական գործիչների պատվիրակությունը, որն այցելել էր Ղրիմ, հայտարարել է, որ թերակղզում Ռուսաստանի հետ միանալու հանրաքվեն լիովին օրինական է։



Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։



Պատվիրակության անդամներից Սիլվիա Դեմարեստը մասնավորապես ասել է, որ ԱՄՆ վերադառնալուց հետո անպայման կպատմի, թե ինչ իրադրություն է ներկայումս Ղրիմում։



«Դա Ղրիմի ժողովրդի կամարտահայտությունն է, եւ ես չեմ կարծում, որ այդ իրավիճակը կարող է ինչ-որ ժամանակ փոխվել, եւ Ղրիմը չի դառնա ուկրաինական ինչ-որ ժամանակ»,- ընդգծել է ամերիկացի հասարակական գործիչը։



Նշենք, որ Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի պատվիրակությունը Ղրիմ է այցելել եռօրյա այցով։ Ամերիկյան պատվիրակությունը այցելել է Սիմֆերոպոլի մանկատուն, հանդիպել տեղի պառլամենտականների հետ։