60 տոկոսը Նաիրային ա ուզում, 70 տոկոսը Արարատ Զուրաբյանին ա ուզում․ Ծառուկյան (տեսանյութ)

60 տոկոսը Նաիրային ա ուզում, 70 տոկոսը Արարատ Զուրաբյանին ա ուզում․ Ծառուկյան (տեսանյութ)
«Փարավոն» ժամացի կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Կայուն և հարմարավետ քաղաքներ» խորագրով միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպել էր ԲՀԿ-ն։ Կոնֆերանսին մասնակցում էին աշխարհի ավելի քան 30 քաղաքներից Հայաստան ժամանած քաղաքապետեր։ Մինչ կոնֆերանսի մեկնարկը Գագիկ Ծառուկյանը նախ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։









Ծառուկյանի կողքը այդ պահին կանգնած էին «Ծառուկյան դաշինքի» միանգամից երկու երկու քաղաքապետի թեկնածուներ՝ Նաիրա Զոհրաբյանն ու Արարատ Զուրաբյանը, որոնք երկուսն էլ ԱԺ նույն՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ են, բայց այսօր նաև մրցակիցներ։ Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ի ցուցակի առաջին համարն ու քաղաքապետի թեկնածուն է, Արարատ Զուրաբյանը՝ իր ձևավորած «Երևանցիներ» դաշինքի։









**Hraparak.am**-ը նկատեց, թե հիմա իր ուժի առաջադրած քաղաքապետի թեկնածուի կողքը կանգնած է քաղաքապետի մեկ այլ թեկնածու՝ Արարատ Զուրաբյանը, ինչպե՞ս են իրենք այդ մրցակցությանը դիմանալու։ Ծառուկյանն ասաց, որ «Ծառուկյան դաշինքից» այսօր երկուսն են քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ-ն ներկայացնում է Նաիրա Զոհրաբյանը, իսկ «Երևանցիներ» դաշինքը՝ Արարատ Զուրաբյանը։









«Երկուսին էլ ներկայացրել ենք համապատախսան երևանցիներին, հիմա երևանցիները ում կցանկանան, նրան ձայնը կտան»,-ասաց Ծառուկյանը։









**-Բայց կարող էիք մեկտեղել ուժերը, մեկ միասնական թեկնածու ներկայացնել, և պայքարն ավելի արդյունավետ կլիներ, հիմա ձեր դաշինքը, փաստորեն, կիսվել է։**









-Կարո՞ղ ա, երիտասարդ, ես քու չափ եմ հասկանում, ուզում եմ մի հատ հասկանանք։









**-Ավելի շատ եք հասկանում, դրա համար եմ ասում։**









-Դե, դրա համար էլ, իմ եղբորը ասեմ, հիմա, եթե, ասենք թե, 60 տոկոսը Նաիրային ա ուզում, 70 տոկոսը Արարատ Զուրաբյանին ա ուզում․․․









**-Բայց Ձեր որոշումը կարող էր դեր խաղալ այդ հարցում։**









-Եղբայր ջան, ուրեմն, կա մարդ՝ Նաիրային ա ուզում, կա մարդ՝ Արարատ Զուրաբյանին ա ուզում։ Դա արդեն թույլ տվեք, արդեն խմբակցությունը, դաշինքը այդ հարցերը կկարգավորի։









Մանրամասն՝ տեսանյութում











**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**