Կամո Քոչունցը` գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ

Կամո Քոչունցը` գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գեներալ-մայոր Կամո Քոչունցը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ:



Կառավարության պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթում ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին նշանակել գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ»: