Գրիգորյանի փաստաբանին կհորդորեմ զբաղվի իր փաստաբանությամբ․ Շարմազանով

Գրիգորյանի փաստաբանին կհորդորեմ զբաղվի իր փաստաբանությամբ․ Շարմազանով
Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն [անդրադարձել](https://www.hraparak.am/posts/5b9284fcc9c49306abb1aa90/%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6%D6%84%D5%A8-%D5%B7%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BE%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B4%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D6%84%D6%80%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2) էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե  «... ապացուցե՞լ եք տուշոնկա-մուշոնկեն, ո՞ր իրավունքով է վարչապետը կանգնում հայտարարություններ անում» և այլն...: Փաստաբանն արձագանքել էր․«Նման հայտարարությամբ փորձել քաղաքական երանգ տալ Մ.Գրիգորյանի քր.գործին, դիտում եմ անթույլատրելի»:



Էդուարդ Շարմազանովն անձագանքել է Բաղդասարյանի հայտարարությանը՝ նշելով․ «Գրիգորյանի փաստաբանին կհորդորեմ զբաղվի իր փաստաբանությամբ և իրականությունից կտրված անհաջող մեկնաբանություններով հանդես չգա։ Հաջողություն եմ մաղթում նրան իր մասնագիտական գործունեության ընթացքում»։