Փող ինչի՞ համար եմ բաժանում, որ Նաիրա Զոհրաբյանին բերեմ քաղաքպետ փո՞ղ աշխատեմ. Ծառուկյան (տեսանյութ)

Փող ինչի՞ համար եմ բաժանում, որ Նաիրա Զոհրաբյանին բերեմ քաղաքպետ փո՞ղ աշխատեմ. Ծառուկյան (տեսանյութ)
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր **Hraparak․am**-ի դիտարկմանը, թե խոսակցություն կա, որ արդեն իրենց օգտին գումար են բաժանում՝ Երևանի ընտրություններին ընդառաջ, Ծառուկյանն այսպես արձագանքեց. «Ուրեմն, եթե Դուք որևիցե մեկին կգտնեք, որ Ծառուկյանը գումար ա բաժանում, Ծառուկյանին թող դատեն ամենաբարձր պատժով»:



Ապա հարցրեց. «Փող ինչի՞ համար եմ բաժանում, որ Նաիրա Զոհրաբյանին բերեմ քաղաքպետ փո՞ղ աշխատեմ»: Որ իշխանություն վերցնի սկզբում Երևանում, հետք՝ ողջ հանրապետությունում՝ նկատեցինք մենք: «Այսինքն՝ ի՞նչ ա տալու դա ինձ: Ես ուզում եմ գործով ապացուցեմ, որ քո պես երիտասարդը ասի՝ հալալ ա Ծառուկյանին»:



Մանրամասն՝ տեսանյութում:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**