Ապրիլյան պատերազմի ընթացքում Խաչատուրովը գտնվել է հրամանատարական կետում. Արիս Բրուտյան․ լուսանկարներ

Ապրիլյան պատերազմի ընթացքում Խաչատուրովը գտնվել է հրամանատարական կետում. Արիս Բրուտյան․ լուսանկարներ
«Ներկայացնում ենք ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի ամենատեղեկացված մարդկանցից մեկին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար գեներալ-մայոր Արիս Բրուտյանին Յուրի Խաչատուրովի պաշտպան Գրիգոր Բեքմեզյանի կողմից ուղղված հարցման մասին տեղեկատվություն:



**ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ**



Սույն փաստաբանական հարցումը կատարված է փաստաբան (փաստաբանական գործունեության արտոնագիր 1948) Գրիգոր Բեքմեզյանի կողմից:



Փաստաբանական հարցման հիմք է հանդիսանում «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետը:



Գրիգոր Բեքմեգյանը հանդիսանում է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի փաստաբանը՝ վերջինիս պատվի և արժանապատվության պաշտպանության հետ կապված իրավահարաբերություններում:



Հարցման է ենթարկվել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանը, ով տիրապետում է 2016թ. ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած պատերազմի (այսուհետ’ Ապրիլյան պատերազմ) մասին անհրաժեշտ տեղեկությունների:



Հարցումը կատարվել է գեներալ-մայոր Արիս Բրուտյանի աշխատասենյակում: Հարցմանը ներկա են գտնվել Գրիգոր Բեքմեգյանը և Արիս Բրուտյանը:



Ստորև շարադրվում են փաստաբանի կողմից տրված հարցերից մի քանիսը, մնացյալը՝ կցված լուսանկարներում



**Հարց 1․** Խնդրում եմ հայտնեք, թե ինչ պաշտոն եք զբաղեցրել 2016 թ ապրիլ ամսին



**Պատասխան․** 2009 թ-ից մինչ այժմ զբաղեցնում եմ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավարի պաշտոնը:



**Հարց 2.** Որո՞նք են հանդիսանում Ձեր պարտականությունները որպես ՀՀ ԶՈհ ԳՇ վարչական ապարատի ղեկավար և որքանո՞վ եք տեղյակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի գործողությունների մասին 2016թ. ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում։



**Պատասխան․** ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ունի վարչական ապարատ, որի միջոցով կազմակերպվում են շտաբի գործողությունները: Հանդիսանալով վարչական ապարատի ղեկավարը, լիովին տեղյակ եմ եղել 2016թ. ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում շտաբի պետի կողմից կատարված գործողությունների մասին՝ Ապրիլյան պատերազմի մասին իրազեկումից սկսած, մինչև պատերազմի ավարտը:



**Հարց 3.** 2016թ. ապրիլի 2-ին, ե՞րբ էք ստացել տեղեկություն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի հարձակողական գործողությունների մասին ։



**Պատասխան․** Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների մասին ինձ տեղյակ է պահվել 2016թ. ապրիլի 2-ին ժամը 03:10-ին:



**Հարց 4.** 2016թ. ապրիլի 2-ին հակառակորդի (Ադրբեջանի զինված ուժերի) գործողությունների մասին տեղեկություն ստանալուց հետո որքա՞ն ժամանակ անց Էք Դուք եղել Ձեր աշխատանքի վայրում և անցել Ձեր պարտականությունների կատարմանը։



Պատասխան․ Իմ աշխատանքի վայրում եմ եղել 2016թ. ապրիլի 2-ին, ժամը 03:25-ին:



Հարց 5. 2016թ. ապրիլի 2-ին՝ հակառակորդի (Ադրբեջանի զինված ուժերի) գործողությունների մասին տեղեկություն ստանալուց հետո, Յուրի Խաչատուրովը, որքա՞ն ժամանակ անց եղել իր աշխատանքի վայրում և անցել իր պարտականությունների կատարմանը։



**Պատասխան․** Երբ ես եկել եմ աշխատանքի վայր, պրն Խաչատուրովն արդեն տեղում է եղել: Կարծում եմ ինքը տեղում է եղել 2016թ. ապրիլի 2-ի 03:15-ի կողմերը:



**Հարց 6**. Եղե՞լ են զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, որոնք պատասխանատու են եղել զինվորական ուժերի կազմակերպման համար, սակայն ովքեր Ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների մասին տեղեկություն ստանալուց հետո չեն ներկայացել աշխատանքի վայր և չեն անցել իրենց պարտականությունների կատարմանը



**Պատասխան.** Ոչ նման բան չի եղել, բոլորը տեղեկացվել են և սահմանված ժամկետում ներկայացել:



**Հարց 7.** Եղե՞լ է, որ պրն Խաչատուրովը 2016թ. Ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում անհարգելի բացակայի հր ծառայության վայրից և խուսափի իր պարտականությունների կատարումից։



**Պատասխան.** Ոչ, Խաչատուրովը եղել է հրամանատարական կետում շուրջօրյա:



Շարունակությունը՝ լուսանկարներում։



Տվյալ հարցումը քաղհայցով կարող է հիմնավորել, որ իր պաշտպանյալին զրպարտել են։