Ալյասկայում ամերիկյան օդուժը կրկին ռուսական ինքնաթիռ է «որսացել»

Ալյասկայում ամերիկյան օդուժը կրկին ռուսական ինքնաթիռ է «որսացել»
Այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ ամերիկյան օդուժը Ալյասկայում «որսում է» ռուսական Ту-95 ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է [The Washington Free Beacon](https://freebeacon.com/national-security/russian-nuclear-bombers-intercepted-near-alaska-2/) պարբերականը՝ վկայակոչելով Հյուսիսային Ամերիկայի աէրոտիեզերական ուժերի միացյալ շտաբի ներկայացուցիչ Մայքլ Կուչարեկի հայտարարությունն այս առնչությամբ։



Համաձայն հրապարակման, վերջին նման դեպքը գրանցվել է սեպտեմբերի 1-ին Ալեության կղզիների մոտ։ Ամերիկյան կործանիչները ուղեկցել են ռուսական ինքնաթիռին այնքան ժամանակ, քանի դեռ այն չի հեռացել ՀՕՊ ճանաչելիության գոտուց։