Պենտագոնի ղեկավարն անակնկալ այցելել է Աֆղանստան

Պենտագոնի ղեկավարն անակնկալ այցելել է Աֆղանստան
ԱՄՆ Պաշտպանության նախարար գեներալ Ջեյմս Մետիսն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, անակնկալ այցելել է Աֆղանստան։ Այս մասին հայտնում է CNN-ը։



Նշվում է, որ Մետիսը հանդիպում կունենա Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորախմբի հրամանատար գեներալ Սքոթ Միլերի հետ։ Հայտնի է, որ Միլերը միայն վերջերս է ստանձնել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորախմբի հրամանատարությունը, եւ մտադիր է աջակցել Աֆղանստանի իշխանություններին՝ անվտանգության կայուն ինստիտուտների կայացման եւ զարգացման հարցում։