Հայաստանն է այն օրինակը, թե ինչ կպատահի յուրաքանչյուր երկրի հետ, երբ պոպուլիստները գան իշխանության

Հայաստանն է այն օրինակը, թե ինչ կպատահի յուրաքանչյուր երկրի հետ, երբ պոպուլիստները գան իշխանության
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․



«Հայաստանն է այն վառ օրինակը հասկանալու համար, թե ինչ կարող է պատահել յուրաքանչյուր երկրի հետ, երբ պոպուլիստները գան իշխանության:



Նրանք մարդիկ են, ովքեր խոստանում են ամեն ինչ՝ բոլորին:



Նրանք մարդիկ են, ովքեր հեշտությամբ հասարակությունը բաժանում են սևերի ու սպիտակների:



Նրանք մարդիկ են, ովքեր կառավարում են զգացմունքներով, բայց ոչ՝ գիտելիքով:



Նրանք մարդիկ են, ովքեր զիլ ելույթներ են ունենում, բայց ոչ՝ զիլ արդյունքներ:



Նրանք մարդիկ են, ովքեր երազում եմ բացարձակ իշխանության մասին՝ բացարձակ հոգ չտանելով հետո:



Նրանք մարդիկ են, ովքեր շփոթում են հակակոռուպցիոն ռազմավարությունն վհուկների որսի հետ:



Նրանք մարդիկ են, ովքեր հռչակում են «սեր ու համերաշխություն», բայց տարածում են անհանդուրժողականություն, ատելություն ու ապատեղեկատվություն:



Մինչև որ պոպուլիստները իշխանությունը կվերցնեն, դուք կհամարեք նրանց «les enfants terribles/ չար երեխաներ». Բայց երբ նրանք արդեն կլինեն վերևում, նրանք կդառնան պարզապես՝ «չարը»:



Եվրոպան չի աջակցում հեղափոխությանը: 

Եվրոպան բարեփոխումների աջակիցն է»: