ԱԺ-ն շարունակում է ընտրախախտումների համար պատիժների խստացման նախագծի քննարկումը

ԱԺ-ն շարունակում է ընտրախախտումների համար պատիժների խստացման նախագծի քննարկումը
Ազգային ժողովն այսօր շարունակում է արտահերթ նստաշրջանը: Օրակարգում ընդգրկված են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկելու եւ քվեարկելու հարցը:



Նշենք, որ այս օրինագծերով նախատեսվում է խստացնել ընտրախախտումների համար պատասխանատվությունը:



Ընտրությունների արդյունքները կեղծելու պատժաչափը կարող է հասնել մինչեւ ութ տարվա ազատազրկման, իսկ վարչական ռեսուրսի չարաշահման համար սպառնում է մինչեւ 6 տարվա ազատազրկում։



Նշենք նաև, որ ԱԺ-ն ընդունի այս օրինագծերը, ապա դրանք արդեն ուժի մեջ կլինեն Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ: