Պուտինը կայցելի Բաքու

Պուտինը կայցելի Բաքու
Պուտինը կայցելի Բաքու: Այդ մասին «Իզվեստիային» ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանի նախագահն Ադրբեջանի մայրաքաղաք կայցելի սեպտեմբերի վերջին:



Սեպտեմբերի 1-ին Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում, որի ավարտին Իլհամ Ալիեւը Վլադիմիր Պուտինին Ադրբեջան այցի հրավեր է արել՝ ՌԴ նախագահին հարմար ցանկացած պահի: Մամուլում աշխուժորեն քննարկվում է ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ Ադրբեջանի ասոցացման հնարավորությունը: