Ուկրաինայում հայտարարել են, ունեն գազի ահռելի պաշարներ

Ուկրաինայում հայտարարել են, ունեն գազի ահռելի պաշարներ
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Տարուտան հայտարարել է, որ Ուկրաինան ունի գազի ահռելի պաշարներ։ Այս մասին նա ասել է «News One»-ի եթերում։ Համաձայն պատգամավորի հայտարարության, Ուկրաինայի տարածքում գազի պաշարները քանակական առումով 3-րդ տեղ են զբաղեցնում Եվրոպայում եւ ամենամեծերից են ողջ աշխարհում եւ դրանց շահագործման համար անհրաժեշտ է 5-7 միլիարդ դոլարի ներդրումներ։



Այդ կերպ, ըստ Տարուտայի, Ուկրաինան կարող է հասնել գազային անկախության եւ նվազեցնել ներքին սպառողների համար նախատեսված շուկայական տարիֆները։