ԱՄՆ-ն անհանգստացած է, որ Հնդկաստանը ռուսական սպառազինություններ դնելու մտադրություն ունի

ԱՄՆ-ն անհանգստացած է, որ Հնդկաստանը ռուսական սպառազինություններ դնելու մտադրություն ունի
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աշխատանքներ տանել Նյու-Դելիի հետ, կապված վերջինիս՝ ռուսական С-400 ԶՀ համալիրներ ձեռք բերելու մտադրության հետ։ Այս մասին հայտնում է NDTV-ն։ Համաձայն Պոմպեոյի, հակառուսական սանկցիաները նախատեսված են այն բանի համար, որ ազդեն Մոսկվայի վրա եւ ոչ թե վնասեն Հնդկաստանին։



Նա նաեւ նշել է, որ որոշումը ռուսական С-400 համակարգերի ձեռք բերման հետ, դեռւես կայացված չէ։ Նշենք, որ Միացյալ Նահանգները անհանգստացած է, որ ռուսական սպառազինությունները տեղ են գտնում տարբեր երկրների ԶՈՒ զինանոցներում։



Հիշեցնենք, որ չնայած Սպիտակ տան ճնշումներին, Անկարան արդեն նախապատրաստում է անհրաժեշտ հարթակները ռուսական С-400-ները ընդունելու համար։