«Ժամանակ». Մարզպետն արհամարհել է հրավերը

«Ժամանակ». Մարզպետն արհամարհել է հրավերը
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Էջմիածին քաղաքում տեղի է ունեցել թիվ 1 հանրակրթական դպրոցի մարզադահլիճի եւ հարակից շինությունների բացման արարողությունը: Մարզադահլիճը վերանորոգելու եւ անհրաժեշտ սպորտային գույքով ապահովելու ֆինանսավորումը իրականացրել է կալանքի տակ գտնվող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) ստեղծած հիմնադրամը:



Չնայած հրավերքին, միջոցառմանը չի մասնակցել Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Մարզադահլիճի բացումը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 1-ին, սակայն մարզպետ Միրիջանյանը այն ժամանակ ասել էր, որ սեպտեմբերի 1-ը ծանրաբեռնված օր է, եւ ինքը կընդունի հրավերը ու կմասնակցի բացմանը, եթե այն տեղի ունենա սեպտեմբերի 6-ին: Թե ինչու է մարզպետն այս անգամ էլ արհամարհել հրավերը, դժվար է ասել, բայց բացասական վերաբերմունքը մնացել է»:



_Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում_