Սերժին մերժելու պրոցեսը չի ավարտվել (տեսանյութ)

Սերժին մերժելու պրոցեսը չի ավարտվել (տեսանյութ)
Այսօր «Ռեստարտ» նախաձեռնությունը ԵՊՀ պատմության ֆակուլտետում յուօրինակ «օպերացիա» է իրականացրել՝ պատից «ապամոնտաժելով» պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի նկարը։ Նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարկել, որտեղ ցույց է տրվում Սարգսյանի լուսանկարի հեռացման գործընթացը։



Նշենք, որ լուսանկարը կրում է «ԵՊՀ խորհուրդ» վերտառությունը, ինչից կարելի է ենթադրել, որ նկարը փակցված է մնացել Սերժ Սարգսյանի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը լինելու հանգամանքից ելնելով։ Փաստորեն պաշտոնաթող Սերժ Սարգսյանին մերժելու գործընթացը չավարտվեց նրա հրաժարականով, այն դեռ ընթացքի մեջ է։