Ալեքսանդր Պետրովը մեկնաբանել է Սկրիպալների թունավորմանը իր առնչության հետ կապված հայտարարությունը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում
Ալեքսանդր Պետրովը մեկնաբանել է Սկրիպալների թունավորմանը իր առնչության հետ կապված հայտարարությունը
«Микроген» -ի աշխատակից Ալեքսանդր Պետրովը մեկնաբանել է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները այն մասին, թե ինքը կապ ունի հայր եւ դուստր Սկրիպալների՝ Սոլսբերիում տեղի ունեցած թունավորման գործի հետ։



Այս մասին հայտնում է RT-ն։ «Ես որեւէ բան չգիտեմ այս գործի մասին, չգիտեմ Սկրիպալների այդ պատմությունից որեւէ բան եւ որեւէ կերպ կապ չունեմ այդ ամենի հետ։ Դա պարզապես համընկնում է։ Ես ոչ թե Լոնդոն, այլ նույնիսկ Ալթայ մեկնել չեմ կարող։ Աշխատում եմ «Микроген»-ի մասնաճյուղերից մեկում, «Вирион» գիտաարտադրական միավորումում»,- հայտարարել է Ալեքսանդր Պետրովը։