Նոր Հայաստանն իր խոսքը եւ գործը պետք է մեկ անի․ Րաֆֆի Հովհաննիսյան

Նոր Հայաստանն իր խոսքը եւ գործը պետք է մեկ անի․ Րաֆֆի Հովհաննիսյան
«Նոր Հայաստանում որեւէ տեղ չկա քաղբանտարկյալներ ունենալու համար, Շանթ Հարությունյանը պետք է նոր իրավաքաղաքական մոտեցմամբ ազատ արձակվի, այլընտրանք չկա»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որ միացել էր այսօր գլխավոր դատախազության առջեւ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի բողոքի ակցիա իրականացնողներին։



«Պարոն վարչապետը նույնպես քաղբանտարկյալ է եղել, բայց ամեն մեկը յուրովի է մոտենում, իմ կարծիքով՝ ինքը այդ ժամանակ, ինչպես այսօր Շանթ Հարությունյանը, արդարացման իրավունք ունի։ Նոր Հայաստանը իր խոսքը եւ գործը պետք է մեկ անի։ Վարչապետը շատ խելացի, լայն մտահորիզոնի տեր գործիչ է, եւ եթե քաղաքական եւ իրավական կամքը պետության կողմից կա, ինքը ձեւ կգտնի, ես չեմ, որ պետք է հուշի»,-նշեց Հովհաննիսյանը։



_Մանրամասները՝ տեսանյութում։_