ԻՊ-ն ստանձնել է Քաբուլի պայթյունի պատասխանատվությունը

ԻՊ-ն ստանձնել է Քաբուլի պայթյունի պատասխանատվությունը
ԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած կրկնակի պայթյունների պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է Khama Press-ը։



Հիշեցնենք, որ պայթյունները տեղի են ունեցել դեռ օգոստոսի 5-ի երեկոյան, որի հետեւանքով զոհվել էր 20 մարդ, վիրավորվել՝ 70-ը։ Զոհերի մեջ էին նաեւ Tolo News-ի լրագրողն ու աշխատակիցը, որոնք այդ պահին լուսաբանում էին տեղի ունեցածն ուղիղ եթերում։