Նախկին օդաչուների պահանջը վարչապետին

Նախկին օդաչուների պահանջը վարչապետին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կառավարության շենքի առջև բազմամարդ էր, տարբեր խմբեր տարբեր պահանջներով եկել էին կառավարություն՝ ակնկալելով, որ վարչապետը իրենց հետ կհանդիպի և անձամբ կպատասխանի նրանց հարցերին։ Կառավարության առջև էին նաև նախկին օդաչուները։ Նրանք էլ իրենց հերթին պահանջում էին պետական ծառայության համար տրվող փոխհատուցումների վճարման վերականգնում․



«Մենք օդաչուներն ենք, օդաչուները, պետական առաջադրանք կատարելով, թռել են ու տարիների ընթացքում հաշմանդամ են դարձել, հիշողություն ենք կորցրել։ Ես ավիացիայի խիմբրիգադիր եմ աշխատել, ինքնաթիռի վրա աշխատանք կատարելու ժամանակ ընկել եմ ցած, գլուխս 2 անգամ վիրահատել են։ Այն մարդիկ, ովքեր պետական առաջադրանք կատարելով հիշողությունը կորցրել են, պետությունը պարտավոր է տեր կանգնել և վճարել փոխհատուցում։ 2006 թվականի սեպտեմբերի 1-ին արգելեցին փոխհատուցման վճարումը։ Մենք՝ հաշմանդամներս, պահանջում ենք վերականգնել փոխհատուցման վճարումը», ասաց նախկին օդաչուներից մեկը։



Մանրամասն՝ տեսանյութում։