Ջրից դուրս գալ, կրակն ընկնել․ Գևորգ Պետրոսյանը՝ քննարկվող նախագծի վերաբերյալ

Ջրից դուրս գալ, կրակն ընկնել․ Գևորգ Պետրոսյանը՝ քննարկվող նախագծի վերաբերյալ
ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում մեկ հարց է՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:



«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Տատյանա Միքայելյանը նկատեց, որ ենթադրելի է, որ ընտրությանը մասնակիցների թիվը կնվազի՝ պայմանավորված կաշառքի բացակայությամբ, ինչպես նաև նման պահանջների խստացմամբ:



Գևորգ Պետրոսյանը ձայն խնդրեց և նշեց, որ իրենք դեմ չեն ընտրախախտումների դեմ պայքարին, բայց այս օրենքով կստացվի՝ «Ջրից դուրս գալ, կրակն ընկնել»: Պատգամավորը նաև հիշեցրեց, որ երեկ պետաիրավական հանձնաժողովում նախագծի իրավական որոշակիության խնդիրը բարձրացվեց: