Յուլյա Սամոյլովան պատրաստ է հեռանալ Ռուսաստանից

Յուլյա Սամոյլովան պատրաստ է հեռանալ Ռուսաստանից
«Եվրատեսիլ-2018»-ի մասնակից երգչուհի Յուլյա Սամոյլովան հրապարակել է տեսաուղերձ իր ինստագրամյան էջում, որտեղ հայտարարել է, որ պատրաստ է հեռանալու Ռուսաստանից։ Նա նաեւ լուսանկար է հրապարակել Մոսկվայի Շերեմետեւոյի օդանավակայանից, սակայն որեւէ մանրամասնող գրություն չի կցել լուսանկարին։



Ավելի վաղ հաշմանդամ երգչուհին հրատարակել էր իր ինքնակենսագրական գիրքը, որտեղ այլ հարցերի կողքին ներկայացրել էր, թե ինչպես է ենթարկվել խտրականության՝ հաշմանդամության պատճառով։ Երգչուհին պատմել է իր գրքում տեղ գտած «մի քիչ կրիմինալ մանկության մասին»։ Ուշագրավ է այն, որ իր գրքում երգչուհին «Եվրատեսիլին» անդրադարձել է շատ հպանցիկ։