Սքոթլանդ Յարդի հրապարակած լուսանկարները կասկածյալների մասին թրոլլինգ է․ Զախարովա

Սքոթլանդ Յարդի հրապարակած լուսանկարները կասկածյալների մասին թրոլլինգ է․ Զախարովա
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ կան անհամապատասխանություններ հայր եւ դուստր Սկրիպալների թունավորման գործում որպես կասկածյալ Լոնդոնի կողմից ներկայացված ռուսաստանցիների լուսանկարներում։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։



Զախարովան ուշադրության է հրավիրել այն փաստին, որ տղամարդիկ, որոնց անվանել են կասկածյալներ, տարբեր սքրինշոթներում, որոնք արվել են դիտարկից տարբեր տեսասարքերի տեսագրություններից, նույն ֆոնով են եւ օրվա ժամն էլ համապատասխանում է իրար։ Ստացվում է, որ տարբեր տեղեր միաժամանակ նրանք եղել են։ Արդյունքում, ըստ Զախարովայի, կարելի է խոսել միայն պարզ թրոլինգի մասին։



Նշենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայից Ռուսաստանը պահանջել էր ներկայացնել կասկածյալների անձնական տվյալները, սակայն մերժում էր ստացել։