«Հրապարակ». Կոտայքի հարկային տեսչության պետ է նշանակվել Կարինե Ներսիսյանը

«Հրապարակ». Կոտայքի հարկային տեսչության պետ է նշանակվել Կարինե Ներսիսյանը
Մեր տեղեկություններով, նախօրեին Կոտայքի հարկային տեսչության պետ է նշանակվել Կարինե Ներսիսյանը։ Նա Հրազդանի՝ Սաշիկից «վազվռատ» արված գազալցակայանի տնօրենի կինն է։ Այս նշանակումն ուշագրավ է նրանով, որ գազալցակայանը պատկանում է Սասուն Միքայելյանին, եւ, թերեւս, նա էլ որոշ դերակատարում է ունեցել այս նշանակման հարցում։



Իսկ Կարինե Ներսիսյանը հարկայինի 30-ամյա պատմության մեջ երկրորդ, լավագույն դեպքում՝ երրորդ կին պետն է՝ Շիրակի հարկայինի պետ Լիդա Նանյանից հետո։