Ռուսական օդուժն Իդլիբում հարվածել է «Ջըբհատ ան-Նուսրայի» գրոհայիններին

Ռուսական օդուժն Իդլիբում հարվածել է «Ջըբհատ ան-Նուսրայի» գրոհայիններին
Ռուսական ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ օդային հարված է հասցրել Սիրիայի Իդլիբ նահանգում «Ջըբհատ ան-Նուսրա» խմբավորման գրոհայիններին։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Համաձայն հրապարակման, իրականացված լիկվիդացիոն գործողությանը մասնակցել է երկու ռազմական կործանիչ Су-34 ինքնաթիռ, որոնք հարվածել եւ ոչնչացրել են զինյալներին պատկանող զինապահեստները, ինչպես նաեւ Су-35С ինքնաթիռ, որը ոչնչացրել է զանիթահրթիռային համալիրների պահեստը։



Բոլոր ինքնաթիռները վերադարձել են Հմեյմիի ռազմական ավիաբազա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական Anadolu լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ ռուսական օդուժը հարվածներ է հասվրել Իդլիբում գտնվող սիրիական զինված ընդդիմության դիրքերի վրա։