Մի ձայն ունեմ, տալու եմ Արտակին․ Երեւանի նախկին քաղաքապետ

Մի ձայն ունեմ, տալու եմ Արտակին․ Երեւանի նախկին քաղաքապետ
Երեւանի նախկին քաղաքապետ, Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը դեռ մինչեւ Երեւանի ավագանու ընտրությունների մեկնարկը, հուլիսի վերջերին, մեր թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ինքը միայն վարչապետի հավանության դեպքում կառաջադրի իր թեկնածությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնում։ Քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն տվեց դերասան Հայկ Մարությանին, Սուրեն Աբրահամյանն էլ չառաջադրեց իր թեկնածությունը Երեւանի ավագանու ընտրություններում։ Հետաքրքրվեցինք, թե ինչ տպավորություն է ստացել Սուրեն Աբրահամյանը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քարոզչությունից, ստեղծվե՞լ են հավասար մեկնարկային պայմաններ, երաշխավորվա՞ծ է ընտրությունների՝ ազատ եւ արդար անցկացումը։



Նկատեցինք, որ «Հանրապետություն» կուսակցությունն էլ է «Լույս» դաշինքի կազմում մասնակցում ընտրություններին, որի անդամն է Երեւանի նախկին քաղաքապետը։ «Չեմ հետեւում։ Ես ինձ համար սարերում, ձորերում․․․, ոնց մեկնաբանեմ, ասեմ։ Ես մի ձայն ունեմ, տալու եմ Արտակին (նկատի ունի «Լույս» դաշինքը ղեկավարող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին) եւ՝ վերջ»,- ասաց մեր զրուցակիցը։