Անմեղ արյան վրա կգայթեն մեղավորները

Անմեղ արյան վրա կգայթեն մեղավորները
Հայաստանի Գրողների միության պաշտոնական կայքում՝ [www.wua.am](https://l.facebook.com/l.php?u=http%3A%2F%2Fwww.wua.am%2F&h=AT1GKeA56grbb5ZkrwkQugxYHlzCmC_l2MWvt2_eh_sNidPaJnzLPGrFdDJYs67mZh7CW6MBPbTWaaYpWBrKpEsuIp0iu8GXUbtG-sDO0TKnTv689bMgfJy63Rl7ekfQwKo07g), լրահոսի բաժնում, ի թիվս այլ լուրերի, կարդում ենք․ «ՀՔԾ ֊ում` Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը հույս է տալիս մարտի 1֊ի արյունահեղության մեղավորների լրիվ պատկերը վերջապես տեսնելու իրենց արժանի տեղում։ Մարտի 1֊ի լիարժեք բացահայտումը ուղիղ ճանապարհ է դեպի հոկտեմբերի 27֊ի ոճրագործության կազմակերպիչների,հովանավորների , դրդողների առայժմ մթով վարագուրված թավուտը։ Այս տարիներին գրողներից ոմանք բազմիցս նշել են` անմեղ արյան վրա կգայթեն մեղավորները, ովքեր անսասան են թվում։ Այս ծանր […]"։ Լուրը, ավելի ճիշտ՝ լուրի նախաբանը, թվագրված է 27․07․2018թ․։



Հենց այդ օրը ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի 1-ին մասով (այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելը) առաջադրված մեղադրանքով ձերբակալվեց, իսկ այնուհետեւ կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Երբ սեղմում ես կոճակը եւ ցանկանում ծանոթանալ ամբողջական նյութին, հայտնվում է ծանուցումը՝ էջը չի գտնվել։ Իսկ մյուս լուրերի դեպքում կոճակը սեղմելիս կարող են ծանոթանալ նյութին ամբողջությամբ։ Ըստ երեւույթին՝ Գրողների միության ղեկավարությունը խուսափել է իր ամբողջական գնահատականը տալ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, այդ իսկ պատճառով էլ կես խոսքից փորձել է հետ կանգնել։

Հիշեցնենք, որ, երբ Գրողների միության նախագահը Հրանտ Մաթեւոսյանն էր, հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո նա Գրողների միությունում հանդես եկավ ոճրագործությունը դատապարտող ելույթով։