Հեղափոխությունից հետո հազարավոր հնդիկներ եկել են Հայաստան

Հեղափոխությունից հետո հազարավոր հնդիկներ եկել են Հայաստան
Մեզ հասած տեղեկություններով՝ վերջին շրջանում կտրուկ աճել է հնդիկների ներհոսքը Հայաստան․ մոտ տասը հազար հնդիկ է եկել Հայաստան։



Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանից փորձեցինք ճշտել՝ վերջին շրջանում քանի՞ հնդիկ է դիմել կացության իրավունք ստանալու համար։



«10 հազար հնդիկ դիմած չի կարող լինել։ Հնդկաստանից վիզան հրավերով էր, քանի որ այժմ բացվել է սահմանը, մի տեղ, որ ազատականացվում է, բնականաբար շատանում են։ Համեմատ նախորդ տարիների դիմողների թիվը աճել է»,-նշեց վարչության պետը։



Նա չկարողացավ հստակ թվերով ներկայացնել, թե հեղափոխությունից հետո քանի՞ հոգի է դիմել կացության իրավունք ստանալու համար։